Դամասկոսի Բաբ Շարկի, Մզզե և Աբբասիին թաղամասերում հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդների ընկնելու հետևանքով մեկ զոհ է գրանցվել, ևս մի քանի քաղաքացիներ վիրավորվել են: Մյուս կողմից Դամասկոսի Ջարամանա և Հարասթա շրջաններում ահաբեկչական հարձակումների հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել: Հրասանդներ են ընկել Հոմսի Նազհա, Մադաբի, Ջաբ ալ Ջանդալի թաղամասերում, որոնց հետևանքով 7 քաղաքացի է վիրավորվել: «Ալ Ջազիրայի» տեղեկացմամբ' Հարասթայի շրջանում Ազատ բանակի իրականացրած պայթյունի հետևանքով սիրիական բանակի ավելի քան 20 զինվորներ զոհվել:
Դամասկոսի հարավում գտնվող Մաջմաա Սինաա շրջանը ռմբակոծության է ենթարկվում: Կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Դամասկոսի մի քանի թաղամասեր:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը: