Ավելի քան հիսուն մարդ է տուժել Հնդկաստանի Ասամ արևելյան նահանգում, որտեղ Մորիգաոն քաղաքի մերձակա կայարանում ռելսերից դուրս են ընկել ուղեւորատար գնացքի տասը վագոններ: Այս մասին տեղեկացնում է Times Now հեռուստաալիքը:

 

Տուժածների թվաքանակի վերաբերյալ տվյալները ճշտվում են: Նրանցից շատերը թեթև վերքեր են ստացել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: