Ավելի քան հիսուն մարդ է տուժել Հնդկաստանի Ասամ արեւելյան նահանգում, որտեղ Մորիգաոն քաղաքի մերձակա կայարանում ռելսերից դուրս են ընկել ուղեւորատար գնացքի տասը վագոններ, տեղեկացնում է Times Now հեռուստաալիքը:
Տուժածների թվաքանակի վերաբերյալ տվյալները ճշտվում են: Նրանցից շատերը թեթեւ վերքեր են ստացել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: