Առնվազն տասը մարդ Է զոհվել, եւս ավելի քան հարյուրը՝ վիրավորվել Հնդկաստանի հարավի Խոսուրե քաղաքի մերձակայքում «Ինտեր Սիթի» մարդատար ճեպընթացի վթարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը:

 

Առայժմ չպարզված պատճառներով այրվել Է լոկոմոտիվը, ինչից հետո այն ու եւս ութ վագոն դուրս են ընկել ռելսերից:

 

Զոհերի թիվը կարող Է աճել:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, տեղում աշխատում են փրկարարները: Նրանք հատուկ սարքավորումներ են օգտագործում, որպեսզի մարդկանց դուրս բերեն ճզմված վագոններից: