Պակիստանում առնվազն յոթ մարդ Է զոհվել երկրի Բելուջստան արեւմտյան նահանգում գնացքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:

 

Ինչպես նշվում Է, պայթյունը տեղի Է ունեցել Քվետայից Ռավալփինդի ընթացող մարդատար գնացքի վագոններից մեկում, երբ շարժակազմը գտնվում Էր Սիբի քաղաքի կայարանում:

 

Միջադեպի հետեւանքով վիրավորվել Է առնվազն քսան մարդ:

 

Պատահարի հանգամանքները, ինչպես նաեւ զոհվածների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում Է, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: