Կանադայի Հոնդո քաղաքից (Ալբերտայի նահանգ) ոչ հեռու սեպտեմբերի 1-ին ռելսերից դուրս են ընկել բեռնատար գնացքի 15 վագոններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CTV հեռուստաալիքը:

 

«Ներկայում պատահարի վայրում աշխատում են վթարային բրիգադները: Նրանք վերականգնում են վնասված երկաթուղային պաստառը: Առայժմ երկաթգծով երթեւեկությունը կանգնեցված է»,- հայտարարել է փոխադրող ընկերության ներկայացուցիչ Լինդսի Ֆեդչիշինը:

 

«Սկսվել է պատահարի հանգամանքների հետաքննություն: Վագոններում վտանգավոր բեռներ չեն եղել: Վթարից ոչ ոք չի տուժել»,- հավելել է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: