Փետրվարի 5-ին առավոտյան ժամը 05:00-ին Ռուսաստանի Օկտյաբրսկայա երկաթուղու Կիրովի բաժանմունքի Պոզդինո երկաթուղային կայարանի շրջանում ռելսերից դուրս են ընկել բեռնատար գնացքի գազախտուցք պարունակող 32 ցիստեռններ: Դրանցից տասն այրվում են:

 

Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ճգնաժամային իրավիճակներում կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Օլեգ Վորոնովը: Նա նշել է, որ վթարի հետեւան քների վերացման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 250 մարդ, գործի է դրված 61 միավոր տեխնիկա:

 

Բնակելի շենքերից եւ հացի գործարանից ավելի քան 400 մարդ տարհանվել է անվտանգ շրջան:

 

Վորոնովը ճշտել է, որ գնացքը բաղկացած էր 89 վագոնից, որոնցից 65-ը գազախտուցքով, իսկ 24-ը՝ քարածխով: Նրա խոսքով՝ 21 վագոն անջատվել է շարժակազմից եւ տեղափոխվել անվտանգ վայր:

 

Երկաթուղու այդ հատվածում կանգնեցվել Է մարդատար գնացքների երթեեւկությունը: