Մուրմանսկի մարզի Տերսկի շրջանում ջրասուզակները լճի հատակից դուրս են բերել հունիսի 1-ին Մի-8 ուղղաթիռի աղետի հետեւանքով զոհվածների 12 մարմին: Այդ մասին հունիսի 2-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունում:

 

Շարունակվում է եւս չորս մարդու որոնումը, որոնք գտնվել են ուղղաթիռում:

 

Մի-8-ը, որը փոխադրում Էր բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարների, լիճն Է ընկել հունիսի 1-ի վաղ առավոտյան: Երկու տուժածների հաջողվել Է փրկվել:

 

Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում եղել են մարզի ղեկավարի տեղակալ Սերգեյ Սկոմորոխովը, Մուրմանսկի մարզի բնական պաշարների եւ բնապահպանության նախարար Ալեքսեյ Սմիռնովը, «Ավիտ-սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ալեքսանդր Կիսելյովը, «Ապատիտ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Կոնստանտին Նիկիտինը, «Ապատիտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գրիգորեւը եւ ուրիշներ: