Ապրիլի 10-ին' ժամը 23։55-ին, քաղաքացին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ' առ այն, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 42-րդ կմ-ին Ford Transit մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Վ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհամերձ հատվածում։

Փրկարարները քարշակման միջոցով բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։