Հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը, որը ունեցել է 33 վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։ Գնացքը բաղկացած է եղել շարժակազմից և 33 վագոններից որոնցից 30-ը բարձված են եղել ցեմենտի հումքով։
Ամբողջ վագոները վերածվել են մետաղե ջարդոնի, հայտնվելով դաշտերում ու ձորերում, գնացքի շարժակազմի առջևի հատվածը կիսակողաշրջված է։