Ֆրանսիայում երկաթգծի կայարանում գնացքի վթարվելու արդյունքում վերջին տվյալներով զոհվել է 6 մարդ, ևս 600-ը վիրավոր է: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեի գիշերը՝ Փարիզի Բրետինյի Սյուր Օրժ արվարձանում: Գնացքը շարժվում էր թույլատրելի 137 կմ/ժ արագությամբ, սակայն այն հանկարծակի դուրս էր եկել գծերից և բախվել պլատֆորմին: 2 վագոն հայտնվել էր կառամատույցում, իսկ 6-ը կողաշրջվել էր: Վթարի պատճառով այս պահին դադարեցվել է Փարիզ-Թուլուզ երկաթուղային հաղորդակցությունը: