Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության հայտարարությունը.

«Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը ակնդետ հետևում է երկրում ընթացող ժողովրդական շարժման զարգացումներին և ողջունում է բացառիկ ժողովրդավարական ուղով բողոքի ակցիաների գործընթացը։ Միաժամանակ ԵՀՄ-ի նախագահությունն իր անհանգստությունն է հայտնում իշխանությունների կողմից սովորական դարձած բռնարարքների կապակցությամբ և հույս հայտնում, որ դրանք կավարտվեն ու չեն շահագործվի հետագայում։ ԵՀՄ-ն զգուշացնում է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առ այն, որ ուժ կիրառելու հետագա փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները կարտահայտեն իրենց վերաբերմունքը և խիստ կդատապարտեն իշխանություններին ՀՀ- ում ընթացող ոչ ժողովրդական գործընթացների կապակցությամբ։
ԵՀՄՖ- ի նախագահությունը պահանջում է դադարեցնել ոստիկանության ոչ համարժեք գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ և պահպանել միջազգային նորմերի շրջանակներում գործելու պահանջները։

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյան»։