«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց. «Ընտրություններում մեր հաղթանակի վերահաստատումից հետո գերիների վերադարձման գործընթացը կակտիվանա»։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց իրավիճակը եւ պարզեց, որ իհարկե, այս տարի մի խումբ շիրակցի գերիներ վերադարձան, սակայն այս պահին պաշտոնապես Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Ոչ պաշտոնական շրջանակով նշվում է եւս 80 չհաստատված գերու մասին։