«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների եւ այլ բանագնացների միջոցով Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնում են՝ մայիսի 9-ին Երեւանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից։

Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարն անձամբ է հավաք արել, արցախցիներին զգուշացրել՝ ակտիվություն չդրսեւորել: Նրա հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց։ Երեկ նաեւ պետական հիմնարկների աշխատակիցներից ահազանգեր ստացանք․ նրանց ուղիղ ասվել է՝ եթե մասնակցեք երթին, կազատվեք աշխատանքից»: