«Հրապարակ» թերթը գրում է.
ԼՂ մեր աղբյուրները հույս ունեն, որ իրավիճակը կհանդարտվի․ «Հայաստանից ադեկվատ արձագանք եղավ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանից։ Բայց էն օրը եկան Բակո Սահակիչի մոտ, ցույցի կազմակերպիչների հետ պայմանավորվեցինք, ասացին՝ դադարեցնում ենք, գնացին սկսեցին կրկին ցույց անել»։ Ովքե՞ր են կազմակերպիչները։
«Դե, երեւացողների մասով Վահան Բադասյանն էր, Սամվել Բաբայանի կողմնակից Վարդան Աստվածատրյանը»։ Բայց Բադասյանը կարծես միայն ուժայինների դեմ է «պայքարում», Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող միտինգավորի ձեռքից միկրոֆոնը խլել էր, ասում են՝ 1 միլիոնի հասնող պետական ծրագիր է իրականացնում, այդպե՞ս է։
«Դե հա, ջրամբար է կառուցում Ֆիզուլիի կողմերում, հողեր ունի էդտեղ, որոշ զորամասերի հացն ինքն է մատակարարում։ Աստվածատրյանն էլ ժամանակին նախագահի խորհրդական է եղել, կինը սոցապում ա եղել։ Բայց ամենաադեկվատն իրեն պահել է Հայկ Խանումյանը։ Կարծում եմ, որ կարենալու ենք վիճակը պահել»։