«Հրապարակ»վթերթը գրում է.
Նախորդ տարվա սեպտեմբերից, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, կառավարությունն սկսեց օպտիմալացումների գործընթաց, գործադիրի գրեթե բոլոր նիստերում լուծարումներ են: Ամենաթարմ դեպքը. Օգոստոսի 17-ի նիստում լուծարվում է «Գյումրու N3 դպրոց» ՊՈԱԿ-ը: Պատճառն աշակերտների թվի նվազումն է: 39 աշխատող մնում է անգործ: Նախորդ նիստում լուծարվեցին Արագածոտնի մարզի հիվանդանոցներ: Դրանից առաջ վերակազմավորվեցին պետական հիմնարկներ:
Քաղաքաշինության նախարարությունը դարձավ կոմիտե, տեսչությունները խոշորացվեցին, մի շարք ՊՈԱԿ-ներ միացվեցին, փակվեցին, դադարեցվեց արտակարգ իրավիճակների, մշակութային, սպորտի ու երիտասարդական և այլ ԾԻԳ-երի աշխատանքը: Վերահսկիչ պալատի, Ազգային ժողովի տասնյակ աշխատողներ դարձան գործազուրկ, ՊԵԿ-ից՝ 500 հոգի:
2016-2017 թվականներին ՀՀ պետական ապարատում նախատեսվում է կրճատել 2900 մարդ:
Պետական հիմնարկներն, անխոս, ուռճացված էին, մասնագետները խոսում էին 30 տոկոսով կրճատելու անհրաժեշտության մասին: Բայց կառավարությունը դրանով սոցիալական խնդիր էր լուծում:
Հիմա, երբ այդ ամենն արվում է արագ տեմպերով, տնտեսվել է 5 մլրդ դրամ, որքանո՞վ է կառավարման արդյունավետությունը բարձրացել: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն իրար հետևից ստեղծում է ՊՈԱԿ-ներ ու հիմնադրամներ, որոնք առաջին հայացքից բոլորովին էլ չեն խոսում պետապարատի արդյունավետության բարձրացման մասին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: