«Հրապարակ» թերթը գրում է.
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում հնարավոր է լքի նաեւ ՀՀԿ-ն։ Օրերս նա ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, որի մասին հայտնել է ՀՀԿ ԳՄ հինգշաբթի կայացած նիստի ընթացքում։ Այդ օրը նիստը մոտ 2-3 ժամ է տեւել, որից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույց չի կայացել։ Նիստի ժամանակ թերեւս քննարկել են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջն ստեղծված իրավիճակը։
Նշենք, որ Կարապետյանը կուսակցությանն անդամագրվելու դիմում էր ներկայացրել 2016 թվականի նոյեմբերի 24-ին՝ վարչապետ նշանակվելուց երկու ամիս հետո։