«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանից հետո՝ հոկտեմբերի սկզբին, Նյու Յորք կմեկնի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ East-West Institute-ի կողմից իրեն շնորհված «Համաշխարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու։ Տիտղոսը մինչ այդ շնորհվել է Վացլավ Հավելին, Ջորջ Բուշին, Հելմուտ Քոլին, նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին։

Մինչ այդ՝ սեպտեմբերի 21-ի Անկախության տոներից անմիջապես հետո, Սարգսյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի քաղաքում անցկացվող «Summit of Minds»-ին՝ մինի-Դավոսին՝ մտքերի գագաթնաժողովին։ Ներքաղաքական կյանքում պասիվ Արմեն Սարգսյանի արտաքաղաքական «վոյաժներն» այսքանով չեն ավարտվում․ մինչեւ տարեվերջ նա եւս մեկ անգամ կլինի Ֆրանսիայում՝ արդեն պաշտոնական այցով, ապա պաշտոնական այց կկատարի Գերմանիա եւ Ռուսաստան։