«Հրապարակ» թերթը գրում է.

«Արմեն Սարգսյանը չի շտապում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին, նախագահի ստեղծած խորհրդատվական հանձնախումբը դեռ շաբաթներ առաջ «քննել է» 5 թեկնածուի, եւ տեղեկություններ կան, որ երաշխավորելու է իշխանություններին մերձ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Սակայն Սարգսյանի մամուլի խոսնակը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայից հետո նախագահը մեկ անգամ եւս կհանդիպի թեկնածուների հետ, ապա կկողմնորոշվի։

 

Թե երբ, ժամկետ հայտնի չէ։ Կա՛մ պետք է հոկտեմբերի 23-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ներկայացնի, կա՛մ դեկտեմբերի ընտրություններից հետո՝ արդեն նոր ԱԺ-ին։ Հոկտեմբերին լինելու է ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան։ Եթե վարչապետը, իր խոստման համաձայն, մինչեւ հոկտեմբերի 16-ը հրաժարական տա, ապա երկշաբաթյա ժամկետից հետո ԱԺ-ն կլուծարվի։

Ի դեպ, ասում են՝ Արմեն Սարգսյանը ձգձգում է թեկնածու ներկայացնելը, որ ՍԴ-ում նոյեմբերի 6-ին քննվի իր հայցը։ Նա ձգձգում է նաեւ հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի հաստատման հարցը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում