«Հրապարակ» թերթը գրում է․
Չորեքշաբթի օրը Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին ներեկեղեցական խնդիրներին զուգահեռ քննարկվել է նաեւ Հայաստանում առկա վիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը, մտահոգություն են հայտնել Հայ առաքելական եկեղեցու հասցեին անհարգալից վերաբերմունքի առիթով։ Խոսել են նաեւ Էլթոն Ջոնի այցից։
Խորհրդի անդամներից մեկը հետաքրքրվել է, թե առաջիկայում ԱԺ ներկայացվող կրոնական ազատությունների օրենքի հետ կապված ինչպիսին է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերմունքը։ Սարգսյանն ասել է, որ ծանոթ չէ նախագծին։
Սրբազաններից մեկն էլ հարց է տվել Էլթոն Ջոնի այցի մասին․ Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ մարդկանց հետ ինքը շփվում է ի պաշտոնե, նրան այլ անձ է հրավիրել (բրիտանահայ բարերար Վաչե Մանուկյանը)։ «Եթե ես տիեզերագնացի հետ շփվում եմ, դա չի նշանակում, որ ես տիեզերագնաց եմ»,- ասել է Արմեն Սարգսյանը։