Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում КамАЗ մակնիշի E 324 OM 15 RUS համարանիշի ավտոմեքենային ամրացված կցորդիչը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: КамАЗ-ը և կցորդիչը բարձված են եղել ցորենով:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներին վարորդը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ասել է, որ КамАЗ-ը բարձված է եղել 16 տոննա, իսկ կցորդիչը, որը կողաշրջվել է, բարձված է եղել 8 տոննա ցորենով: Ցորենի մի մասը թափվել է:
Վթաի մասին տեղեկացվել է ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը, ում հանձնարարականով դեպքի վայր են ժամանում նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ, ովքեր պարզելու են նաև վարորդի ինքնությունը: