Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11։40-ի սահմաններում ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ձորի եզրին։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։
Օպերատիվորեն ժամանել են նաև Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը։
Փաստի առթիվ Ա. Իսկանդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Վարդանյանի անվամբ անձնագիր և վարորդական իրավունքի վկայական։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք նա է եղել վարորդը։