Իրաքի Քերբելա քաղաքում հոկտեմբերի 20-ին 2 ականապատ մեքենաներ են պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախնական տեղեկություններով' զոհվել է 13, վիրավորվել' 40 մարդ: Շիաներով բնակեցված շրջան ներում 2 ականապատ մեքենաների պայթյուններին հետևել են 3-րդ և 4-րդ պայթյունները: Տեղեկություններ կան, որ 4-րդ պայթյունից 7 մարդ զոհվել է, ևս 15-ը' վիրավորվել: Քերբերլա քաղաքը գտնվում է Բաղդադից 100 կմ հեռավորության վրա:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ իր երկիրը բավարար օգնություն չի ստանում միջազգային հանրությունից: Նա ավելացրել է, որ ցուցաբերվող օգնությունը չի համապատասխանում իրենց սպասելիքներին, և հավաստիացրել, որ ողջ աշխարհը Իրաքի կողքին է' ահաբեկչության դեմ պայքարում:
Իրաքում իրավիճակն առավել լարված է Նինվե և Անբար մարզերում, որոնք գտնվում են Սիրիայի սահմանի մերձակայքում:
«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս է' սպառնալիք է ներկայացնում Իրաքի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:
ԱՄՆ-ը և իր դաշնակիցները արդեն մեկ ամիս է' պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար: