Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում մայիսի 29-ի կեսգիշերին ուժգին պայթյուններ են որոտացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, երկրի Ներքին գործերի նախարարության տեղեկություններով, պայթյուններից մեկը որոտացել է «Շերատոն», մյուսը «Պաղեստին» հյուրանոցների մերձակայքում: Նախնական տեղեկություններով զոհվել են 10, վիրավորվել' ավելի քան 28 մարդ:
Իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք նոր տարածք են ազատագրել Անբարի մարզում: Ռազմական գործողությունների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց 13 մեքենաները, թաքստոցները, վնասազերծվել են ավելի քան 150 պայթուցիկ սարքավորումներ:
Միջազգային դաշինքն ԱՄՆ-ի գլխավորությամբ շարունակում է Իրաքում և Սիրիայում պայքարել «Իսլամական պետության» դեմ: Նախօրեին միջազգային դաշինքի օդանավերը 26 օդային հարված էին հասցրել ԻՊ-ի դիրքերին, մասնավորապես Մոսուլ, Ֆալուջա և Ռամադի քաղաքների ուղղությամբ:
Իրաքը մայիսի 26-ին պաշտոնապես հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսում «Իսլամական պետությունից» Անբարի նահանգն ազատագրելու համար: