Իրաքում փետրվարի 19-ին ականապատ մեքենայի պայթյունից զոհեր են և վիրավորներ են գրանցվել: Այս մասին հայտարարել են իրաքյան անվտանգության աղբյուրները՝ տեղեկացնելով, որ պայթուցիկ սարքավորումը տեղադրված է եղել Բաղդադի արևմուտքում գտնվող Աբու Ղարիբ շրջանի ճանապարհին: Պայթյունի հետևանքով մեկ անցորդ զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:

 

 

Անհայտ զինյալներն այսօր ռումբեր են նետել Բաղդադի հարավում գտնվող Ալ Բու Այսա շրջանի ուղղությմաբ, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել, ևս 3-ը վիրավորվել է:

 

 

Իրաքում հունվարին բռնությունների և բախումների զոհ է դարձել 1375 մարդ, որոնց թվում՝ 790 խաղաղ բնակիչներ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձնակատարի գրասենյակը նշել է, որ 2014թ.-ն համարվել է ամենադաժան և բռնություններով հագեցած տարի «Իսլամական պետության» հարձակումների և հանցագործությունների պատճառով:

 

 

Իրաքում 2014թ.-ին բռնությունների զոհ է դարձել ավելի քան 15 հազար մարդ, ավելի քան 22 հազարը վիրավորվել է: