Իրաքում, մայիսի 5-ին ահաբեկչությունների հետևանքով 20 մարդ է զոհվել և վիրավորվել: Սալահ ադ Դին մարզի Տուզխամաթու քաղաքում ականապատ մեքենայի պայթյունից 5 մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել: Մայրաքաղաք Բաղդադի Տարմիա, Սաբա ալ Բուր և Մադաին շրջաններում 3 քաղաքացիի է զոհվել տեղի ուենցած ահաբեկչական հարձակումների հետևանքով:

 

Բացի այդ, Մոսուլ մարզում մահապարտ-ահաբեկիչը պատրաստվում էր պայթյուն իրականացնել, սակայն իրաքյան բանակը կանխել է դա, և արդյունքում պայթյունից սպանվել է մահապարտ-ահաբեկիչը:

 

Նախօրեին Իրաքում ահաբեկչությունների զոհ էր դարձել 11 մարդ:

Իրաքում անվտանգության ապահովման հարցը շարունակում է մտահոգիչ մնալ: Ապրիլի ընթացքում բռնությունների զոհ է դարձել հազարից ավելի մարդ: