Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարտի 5-ին ականապատ մեքենաներ են պայթել:
Պայթյունների հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ վիրավորվել: Անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ պայթյունները տեղի են ունեցել Շաաբ, Զաֆրանիա, Բիաա շրջաններում, ինչպես նաև Սադր, Շալա, Քրադա քաղաքներում: Մայրաքաղաք Բաղդադի բոլոր փողոցներում պարեկում են իրաքյան զինված ուժերը:
Պայթյունների պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Իրաքյան իշխանությունների կարծիքով' պայթյունի հեղինակները «Ալ Քաիդա»-ի հետ կապված խմբավորումներն են:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իրաքում փետրվարին բռնությունների զոհ է դարձել 1380 մարդ, որոնցից 239-ը քաղաքացիներ են: