Իրաքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, 17 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ականապատ մեքենան պայթել է Սամրա քաղաքի հյուսիսում: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 30 մարդ:

 

Նիդերլանդների կործանիչները հոկտեմբերի 7-ին հարվածներ են ուղղել Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերին: Ֆ-16 երկու կործանիչները երեք ռումբեր են արձակել ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ՝ այդպիոսով օգնելով քրդական ուժերին: Օդանավերը, բացի ահաբեկիչների դիրքերից, կռմբակոծեն նաև նրանց զինապահեստները:

 

Ավելի վաղ օդանավերը հետախուզական թռիչքներ էին իրականացրել Իրաքի տարածքում: