Գերմանիայի հյուսիսում քուրդ ակտիվիստների ցույցերի ընթացքում, որոնք միջազգային հանրությունից պահանջում են խստացնել Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարը, մի քանի տասնյակ մարդ է տուժել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Spiegel online պորտալը: Համբուրգ և Ցելլե քաղաքներում քուրդ-եզդիների և մահմեդական խմբերի միջև տեղի է ունեցել բախում:

 

Քուրդ-եզդիները բողոքի ցույց են կազմակերպել՝ քուրդ աշխարհազորայիններին աջակցելու համար, ովքեր ներկայումս կատաղի պայքար են մղում Սիրիայի Քոբան քաղաքում ԻՊ-ի գրոհայինների դեմ: