Գերմանական զինված ուժերի ժամանակակից հրետանու երկու երրորդն անպետք է։ Այս մասին գրում է The Times-ը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալների արտահոսքը։
Խոսքը Panzerhaubitze 200 (PzH 2000) ինքնագնաց հրետանային կայանքի մասին է։ Հրատարակության տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ գերմանացի զինվորականներն ունեցել են 105 PzH 2000 հաուբից, սակայն դրանցից միայն 73-ն են «հասանելի»։ Ընդ որում, նրանց մարտունակությունը «մոտ 50 տոկոս» է։ Այսինքն՝ մնացել է միայն 36 սպասարկվող հաուբից։
Բացի այդ, 18 PzH 2000-ը գտնվում է «գործարանային վերանորոգման» փուլում, սակայն պարզ չէ, թե արդյո՞ք դրանցից որևէ մեկը գտնվում է 36 սպասարկվողների թվում։ Միաժամանակ, հայտնի է, որ Գերմանիան նախկինում Ուկրաինային մատակարարել է 14 հատ Panzerhaubitze 200 հաուբից։
Հայտնի է, որ գերմանական բանակին են հանձնվել արդիականացված Puma զրահափոխադրիչներ, որոնք չեն «փրկվել» զորավարժությունների ժամանակ։ Ութ օրվա պրակտիկայի ընթացքում ողջ զրահատեխնիկան խափանվել է, մի քանիսը նույնիսկ հրդեհվել են։