Գերմանիայի Էներգետիկական շուկան աղետալի վիճակում Է, եւ երկու խոշորագույն Էներգետիկական ընկերություններից մեկը «գործնականում մեռած Է», գրել Է The Financial Times-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի լlectricitռ de France (EDF) պետական խոշորագույն Էներգետիկական ընկերության ղեկավար Անրի Պրոգլիոյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերմանիան, ընդհանուր առմամբ, շատ հաջողակ Է, բայց, երբ խոսքը վերաբերում Է Էներգետիկայի շուկային, «դա աղետ Է», գրել Է FT-ն:
«Երկու գլխավոր Էներգետիկական ընկերությունները՝ E.On-ը եւ RWE-ն, գտնվում են վիթխարի ճնշման ներքո: Դրանցից մեկը գործնականում մեռած Է, մյուսը՝ ծայրահեղ դժվարին դրության մեջ»,- մեջբերում Է հրատարակությունը EDF-ի ղեկավարի խոսքը:
Գերմանիայի Էներգաընկերությունների շահույթը նվազում Է, քանի որ երկիրն Էներգիայի սովորական աղբյուրներից անցնում Է վերականգնվողներին, ինչպես նաեւ իրականացնում Է ատոմային Էներգիայից լիակատար հրաժարման ծրագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: