Շվեյցարիայում առնվազն 49 մարդ Է վերքեր ստացել երկու գնացքների բախումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով վթարային ծառայության ներկայացուցիչների նախնական տվյալներին:

 

Վթարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 6:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 9:45-ին) Ցյուրիխից հյուսիս գտնվող Ռաֆց կոմունայում:

 

«Միջադեպի վայրում կարող Էին տուժել 49 մարդ»,-հայտնել Է փրկարարներից մեկը: Նրա խոսքով՝ բժիշկների բրիգադներ են մոբիլիզացվել ամբողջ տարածաշրջանից:

 

Ոստիկանությունում հայտնել են մի քանի տուժածների մասին:

 

Մարդատար գնացքների բախումը տեղի Է ունեցել Ռաֆցի կայարանից գնացքի դուրս գալու ժամանակ: Վթարի վայր են ժամանել շտապօգնության եւ վթարային ծառայությունների ավտոմեքենաները:

 

20 minutes հրատարակության տվյալներով՝ ներկայում դժվարացել Է երթեւեկությունը երկաթուղով, Շվեյցարիայի երկաթուղիների ղեկավարությունն արդեն գործի Է դրել լրացուցիչ երթուղային ավտոբուսներ, ինչպես նաեւ Շտուտգարդ ընթացող գնացքներն ուղարկել Է Վինտերտուրի միջով:

 

Միջադեպի ականատեսները նշում են, որ Ռաֆցից Շաֆհաուզեն ուղեւորվող գնացքը բախվել Է Ցյուրիխից մեկնաց ճեպընթացին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: