ԱՄՆ Թեքսաս նահանգում մայիսի 10-ին տեղի ունեցած տոռնադոյի հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ, 3 մարդ համարվում է անհետ կորած, հոսպիտալացվել են տասնյակ բնակիչներ: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:
Վան քաղաքում, պաշտոնյաների խոսքով, վնասվել է շինությունների 30%-ը: Պոկվել են ծառեր, վնասվել են էլեկտրալարերը:
Տուժել են նաև մի քանի դպրոցներ: Շրջանի ուսումնական հաստատությունների ղեկավար Դոն Դանը նշել է, որ իրենց բախտը բերել է, որ այդ ամենը տեղի չի ունեցել դասերի ժամին: