Սիրիական կառավարական զորքերի ավիահարվածներն ընդդիմադիրների ձեռքում գտնվող քաղաքների ուղղությամբ խլել են շատ մարդկանց կյանքեր: Այս մասին հայտնել է BBC բրիտանական գործակալությունը:

 

Ամենածանր կորուստները գրանցվել են երկրի հարավային Ջասիմ քաղաքում: Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ Ջասիմում զոհվել է 14 մարդ:

 

Բրիտանիայում տեղակայված՝ Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհուրդը հայտնել է Դումա քաղաքում 6 մարդու մահվան մասին:

 

Զոհերի մասին տեղեկություններ են ստացվում Սիրիայի այլ տարածքներից ևս: