ՄԱԿ-ը չի կարողացել հաստատել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներն այն մասին, թե, իբր, Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել է մի քանի հարյուր տեղացի բնակիչ, տեղեկացնում է AP-ն:

 

 

Այս մասին հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը «չի կարող ինքնուրույն հաստատել ներկայացված (Amnesty-ի զեկույցում) դեպքերը»:

 

 

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մի զեկույց, որում ասված էր, թե, իբր, ռուսական ռազմատիեզերական ուժերի հարվածները հանգեցրել են խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի: