Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնում է անհայտ աղբյուրին հղումով հայտնում է Al Jazeera-ն:

 

Հեռուստաընկերության տեղեկություններով արևմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Էլ Քուրիա ավանում գրոհայինների ենթադրյալ դիրքերին, որը գտնվում է Դեյր էլ Զորի մոտակայքում:

 

Նաև հաղորդվում է, որ երկու օր առաջ Էս Սալախիա գյուղի մոտակայքում ավիահարվածների հետևանքով զոհվել է 11 խաղաղ բնակիչ, որոնցից 4-ը երեխաներ են: Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 352 խաղաղ բնակիչ: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ավիահարվածներին զոհ է գնացել ընդհանուր առմամբ 396 խաղաղ բնակիչ: 2014թ. օգոստոսից մինչև 2017թ. փետրվար միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում գրո հայինների դիրքերին 18 հազար 600 ավիահարված է հասցրել: