Ֆիլիպիններում գտնվող Դավանոյի առեւտրի կենտրոններից մեկի շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 25 մարդ զոհվել է: Այս մասին հաղորդում է Minda News-ը:
Հրդեհը սկսվել է ուրբաթ երեկոյան, կենտրոնի երրորդ հարկում: Փակված մարդկանց փրկարարական աշխատանքները շարունակվել են մինչև մինչեւ շաբաթ օրը` ժամը 3:30-ը:
Պատճառը դեռեւս հայտնի չէ:
Երկրի նախագահ Ռոդրիգո Դյութերետը հայտարարել է փրկության զրոյական հնարավորության մասին: