Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառը ուժեղ քամու հետևանքով կարճ միացումն է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ հիվանդանոցում եղել է ավելի քան 200 մարդ՝ հիվանդներ և բուժանձնակազմի անդամներ:
Հնարավոր չի եղել փրկել 24 մարդու կյանք, թեպետ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին 30 զոհի մասին: