Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 14:50-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Ռամենսկոե քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:
Տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի՝ 34-ամյա Լ. Տեր-Ավետիսյան, ով տեղափոխվել է Ռամենսկոեի կենտրոնական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: