«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ծայրահեղականները նախօրեին երկրի հյուսիս-արևելքում գտնվող քաղաքում երեք ավտոմեքենա են պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, ևս 80-ը՝ բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց:

 

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, ավտոմեքենաներից մեկը պայթել է քուրդ ինքնապաշտպանական ուժերի զինվորական հոսպիտալի մոտակայքում: Պարզվել է, որ զոհերի թվում եղել են ինչպես տեղի բնակիչներ, այնպես էլ ինքնապաշտպանական միավորների մարտիկներ:

 

 

Ահաբեկչական հարձակումներից ավերվել են խանութներ և բնակելի թաղամասեր, այրվել են մոտակայքում կայանված ավտոմեքենաներ: