Նիգերիայում զինյալների և զինվորականների բախման հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ: Այս մասին հաղորդում է People's Daily Online-ը' վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

 

«Բոկո հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը Բամ քաղաքում հարձակում է իրականացրել, որի հետևանքով սպանվել է 50 գրոհային, ավելի քան 15 զինվորական և 5 քաղաքացի:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն որոշել է Նիգերիայում գործող «Բոկո հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը ներառել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակում: Խմբավորումն իր գործունեությունն իրականացնում է առավելապես Նիգերիայի հյուսիս-արևելքում: