Քաթարի հիվանդանոցներում մուսուլմանների համար Սրբազան պահքի' Ռամադան ամսվա առաջին օրն արդեն ստամոքսի խանգարումներով դիմել են տասնյակ մարդիկ. գրում է Ալ Արաբիան:
Տեղի բժիշկների խոսքերով' հիվանդների մեծ մասը տառապում է գաստրիտի սրացումով: Սովորական օրերին Քաթարի հիվանդանոցներում ստամոքսի խանգարումներով հոսպիտալացվում է 1,5 տասնյակից ոչ ավելի մարդ, սակայն Սրբազան պահքի ժամանակ այդ քանակը նկատելիորեն աճում է:
Նշենք, որ համաձայն իսլամական օրենքի' Ռամադան ամսվա ընթացքում, որն այս տարի կտևի հուլիսի 10-ից օգոստոսի 7-ը, ցերեկվա ժամերին արգելվում է սնունդ ընդունել կամ ջուր խմել: Ուտել և խմել կարելի է միայն մայրամուտից հետո:
Այս կապակցությամբ բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել չափից դուրս ուտելուց և փորձել զսպել ախորժակը: