Հուլիսի 11-ին' ժամը 18.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ա վտոմեքենաներ, ինչից հետո երկրորդ ավտոմեքենան կորցնելով կառավարումը' դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հուլիսի 11-ին' ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երկու դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն: