Ֆեյսբուքյան օգտատեր Հրաչյա Պապինյանն ահազանգում է.
«ՇՏԱՊ։ Հաղպատ կիսակայարանի բնակելի թաղամասում չորս և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակներում երկու արգելափակված մարդ կա, որոնք երկու օր է ուտելիք չունեն, զանգահարել են հեռուստաընկերություն, աջակցություն են խնդրում»:
Զուգահեռաբար կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում: