Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, ունենք արդեն 4 զոհ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք, որ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։