Դամասկոսի Միյսաթ հրապարակում նոյեմբերի 17-ին հրասանդ է ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բարեբախտաբար, այն չի պայթել: Բացի այդ, 2 հրասանդ ընկել է Դամասկոսի Բաղդադ և Սուրա փողոցներում: Մեկ կին վիրավորվել է, նյութական վնասներ է կրել շրջակա տարածքը:

 

 

Սիրիական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել Հոմսի գյուղերում, կանխել է զինյալների մուտքը Հայան դաշտ: Թալբիսիա գյուղաքաղաքի մոտ կանխվել է զինյալների հարձակումը Աբու Ալայա գյուղի վրա:

 

 

Տասնյակ զինյալներ սպանվել է Դարաայի Շեյխ Մասքին, Ֆակիա, Օթման գյուղերում:

Իդլիբի շրջանում զենքերով լի մեքենա է ոչնաչցվել, Աբու Դահուր, Քաֆրշլայա գյուղերում մեծ թվով զինյալներ են սպանվել:

 

 

Սիրիայում ավելի քան 3,5 տարի շարունակվող հակամարտության ընթացքում զինված ընդդիմադիրների շարքերում կառավարական ուժերի դեմ կռվում է ավելի քան 80 երկրի 100 հազարի ավելի զինյալ: