Հալեպի Աշրաֆիե և Սիրյան թաղամասերում հունիսի 18-ին ավելի քան 20 հրասանդ է ընկել: Հրասանդները նշված թաղամասեր են արձակվել Բանի Զեյդ թաղամասից: Նախնական տեղեկություններով' վիրավորվել է 5 մարդ, բացի այդ, թաղամասերը նյութական վնասներ են կրել:
Մյուս կողմից, սիրիական բանակը շարունակում է ռմբակոծել Կալամունի շրջանի զինյալների դիրքերը: Տեղեկություններ կան, որ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Ռմբակոծության ժամանակ վիրավորվել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարը:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ հունիսի 18-ի գիշերը կառավարական ուժերը վառվող նյութերով ռմբակոծել են Դարաայի շրջանի Շաջարա գյուղի ճամբարներից: Աղբյուրի տեղեկացմամբ' զոհերի թիվը հասել է 70-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: