Դամասկոսի Ջարամանա արվարձանում և Քաշքուլ թաղամասում հրասանդներ ընկնելու հետևանքով 5 քաղաքացիներ են վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացնում է, որ բացի մարդկային վնասներից նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող տները, մեքենաները: Ջարամանա արվ արձանի Քարամ Սամադի և Ջամիաթ թաղամասերում 7 հրասանդ են ընկել: Նախօրեին 2 երեխաներ վիրավորվել էին Ջարամանայի Կարյաթ թաղամասում հրասանդ ընկնելու հետևանքով: Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Դամասկոսի Ջոբար թաղամասում ՝ լուրջ վնասներ հասցնելով զինյալներին: Սպանված զինյալների թվում եղել են հորդանանցիներ, իրաքցիներ և թունիսցիներ:

 

Սիրիացի ակտիվիստները տեղեկացնում են, որ ուժգին պայթյուն է որոտացել Սիրիայի հարավում: Պարզվել է, որ պայթեցվել է հարավային շրջանները, այդ թվում Դամասկոսը էլեկտրակայանները սնուցող գազատարը: Պայթյունի հետևանքով հոսանքազրկվել են հարավային շրջանները, այդ թվում՝ Դամասկոսը և մերձակա գյուղերը:

 

Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ Սիրիայում նախօրեին 31 մարդ է զոհվել, այդ թվում՝ 8 երեխա:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ են դարձել ավելի քան 190 հազար մարդ: