Դամասկոսի Զաբլատանի և Բաբ Շարկի բնակելի թաղամասերում հրասանդներ են ընկել, ինչի հետևանքով 4 քաղաքացի վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ 3 քաղաքացի վիրավորվել են Զաբլատանիի շուկայի մոտ ընկած հրասանդի հետևանքով: Նյութական վնասներ են կրել առևտրի կենտրոնները:

 

Զաբլատանի թաղամասը գտնվում է Դամասկոի արևելյան հատվածում, որտեղ զինված ահաբեկչական խմբավորումների թաքստոցն է:

Եվս 2 հրասանդ են ընկել քրիստոնեական Բաբ Շարկի թաղամասում: Հրասանդներից մեկն ընկել է բնակելի տան վրա, որի հետևանքով մեկ կին է վիրավորվել: Բարեբախտաբար, մյուս հրասանդից մարդիկային չեն վնասվել:

 

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Դարիա գյուղի մեծ մասի վրա: Հասաքեի գյուղերում սիրական բանակը լուրջ վնասներ է հասցրել զինված խմբավորումներին:

 

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում: