Վնասներ՝ քամու հետևանքով, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Հուլիսի 13-ին, ժամը 16։50-ից 19։56-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, գովազդային վահանակներ, ծխատար և անձրևատար խողովակներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, փրկարարներն իրականացրել են ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ»։